ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում դերակատարում ունենալ. Աննա Նաղդալյան
18:00 03.03.2020

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում դերակատարում ունենալ. Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպման վերաբերյալ հարցն ու ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը.

Հարց. Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում։ 

Պատասխան. Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։

Աղբյուր՝ armenpress.am

18:00 03.03.2020