ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թբիլիսիում զբոսաշրջության ճյուղը սնանկանալու եզրին Է կորոնավիրուսի պատճառով
18:00 03.03.2020

Թբիլիսիում զբոսաշրջության ճյուղը սնանկանալու եզրին Է կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի հյուրանոցների ու ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին հայտարարել Է, որ աշխարհում COVID-19 նոր կորոնավիրուսի տարածման պատճառով երկրի զբոսաշրջության ճյուղը կարող Է հայտնվել սնանկացման եզրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ստացել ենք առաջին լուրջ հարվածը՝ վերջին 5-6 օրվա ընթացքում Թբիլիսիի հյուրանոցներում մարտ եւ ապրիլ ամիսների համար ամրագրումների 80-90 տոկոսը չեղարկվել Է: Դա նշանակում Է, որ ճյուղը գրեթե սնանկանալու եզրին Է: Ես չգիտեմ՝ ինչ կլինի վաղը»,-ասել Է Ալավերդաշվիլին մարտի 3-ին զբոսաշրջության ինուստրիայի ներկայացուցիչների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվում են Վրաստանի առջեւ ծառացած այն մարտահրավերները, որոնք կապված են կորոնավիրուսի հետ:
Նրա խոսքով՝ ամենից շատ տուժել Է Թբիլիսին, քանի որ տարածաշրջանների մեծ մասում ակտիվ տուրիստական տարեշրջանը դեռ չի սկսվել, եւ դա փոքր-ինչ թեթեւացրել Է նրանց վիճակը:
Ավելի վաղ դժվարին իրադրության մասին, որը կորոնավիրուսի պատճառով առաջացել Է Վրաստանի զբոսաշրջության սեկտորում, հայտարարել Էր հանրապետության տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Նատյա Տուռնավան: «Միայն Չինաստանից ու Իրանից թռիչքների դադարեցումից այդ սեկտորի ուղղակի վնասն ամսական կազմում Է ոչ պակաս, քան 30 մլն լարի (շուրջ 11 մլն դոլար)»,-հայտարարել Է Տուռնավան:
Վրաստանում հաստատվել Է կորոնավիրուսով հիվանդանալու երեք դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուր՝ armenpress.am

18:00 03.03.2020

Ամենաշատ ընթերցվածները