ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռուսաստանը 90,000 զորք, 1100 տանկ, հարյուրավոր ինքնաթիռներ է տեղակայում Ուկրաինայի հետ սահմանին
16:00 04.03.2020

Ռուսաստանը 90,000 զորք, 1100 տանկ, հարյուրավոր ինքնաթիռներ է տեղակայում Ուկրաինայի հետ սահմանին

Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին տեղակայել է շուրջ 90,000 զորք, 1100 տանկ, 2.500 զրահապատ մարտական մեքենա, 1.600 հրետանային և հրթիռային համակարգ, 340 մարտական ինքնաթիռ և այլ զենք ու սարքավորումներ: Այս մասին գրում է ukrinform-ը։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերի 1-ին և 2-րդ բանակային կորպուսի ավելի քան 35,000 անդամներ տեղակայված են Ուկրաինայի պետական սահմանի երկայնքով՝ ժամանակավորապես գրավված Դոնեցկի, Լուգանսկի շրջաններում և Ղրիմում: Կան նաև 1100 տանկ, 2.500 զրահապատ մարտական մեքենա, 1600 հրետանային և հրթիռային համակարգեր, 340 մարտական ինքնաթիռ, 240 մարտական ուղղաթիռ, 50-ից ավելի նավ և 6 սուզանավ»,- այս մասին ասել է  Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին՝ «Օբոզրեվատել» լրատվամիջոցին տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ այդ խմբերը կարող են համալրվել՝ մոբիլիզացման տեղակայման գործողությունների երեք կենտրոնների կողմից: Ուկրաինայի սահմանների անմիջական հարևանությամբ այդպիսի կենտրոններ են ստեղծվել Բոգուչար քաղաքում, Կամենսկ-Շախտինսկի քաղաքում և Ղրիմի Նովոոզեռնե գյուղում:

 

Աղբյուր` Panorama.am

16:00 04.03.2020