ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արցախում երկու քաղաքացու մոտ կորոնավիրուսը չի հաստատվել
20:00 06.03.2020

Արցախում երկու քաղաքացու մոտ կորոնավիրուսը չի հաստատվել

Արցախի կառավարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի վարակման երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել էր ՀՀ՝ հետազոտության համար: Ստացված թեստերի պատասխանի համաձայն՝ երկու քաղաքացու մոտ հիվանդությունը չի հաստատվել:

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շարունակական են և, իրականացվող աշխատանքների վերաբերյալ մշտապես տեղյակ կպահենք հանրությանը:

 

Աղբյուր` Panorama.am

20:00 06.03.2020