ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հրդեհ Գորիս քաղաքում. այրվել է էլեկտրական վահանակ
18:00 10.03.2020

Հրդեհ Գորիս քաղաքում. այրվել է էլեկտրական վահանակ

Մարտի 10-ին, ժամը 02:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բուլվար» կոչվող այգու մոտակայքում գտնվող ենթակայանում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անկախության փողոցի սկզբնամասում գտնվող էլեկտրական վահանակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:13-ին: Էլեկտրական վահանակն ամբողջությամբ այրվել է:

ՀՀ ԱԻՆ

18:00 10.03.2020

Ամենաշատ ընթերցվածները