ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Նավթն էժանանում է Saudi Aramco-ի եւ ADNOC-ի կողմից հանույթի ավելացման սպասումներով
21:00 11.03.2020

Նավթն էժանանում է Saudi Aramco-ի եւ ADNOC-ի կողմից հանույթի ավելացման սպասումներով

Նավթի համաշխարհային գները 3 տոկոսով իջնում են այն մասին հաղորդումներից հետո, որ սաուդյան Saudi Aramco-ն եւ Էմիրությունների ADNOC-ը պատրաստ են ավելացնել արտադրական կարողությունները, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երեւանի ժամանակով 14:10-ի դրությամբ Brent մակնիշի նավթային խառնուրդի՝ մայիսի ապառնագրերի արժեքն ընկել Է 3.06 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 36,08 դոլար, WTI մակնիշի նավթի՝ ապառնագրերի արժեքը՝ 3,26 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 33,24 դոլար: Մարտի 11-ին ավելի վաղ սաուդյան Saudi Aramco-ն՝ աշխարհի խոշորագույն նավթընկերությունը, հայտնել Է, որ թագավորության Էներգետիկայի նախարարությունից դիրեկտիվ Է ստացել իր արտադրական կարողություններն օրական 12 միլիոն բարելից ավելացնել մինչեւ 13 միլիոն բարել: Աբու Դաբիի ազգային նավթընկերությունը (ADNOC) նույնպես հայտնել Է, որ ապրիլին պլանավորում Է համաշխարհային շուկային նավթի մատակարարումներն ավելացնել օրական մինչեւ ավելի քան 4 միլիոն բարել եւ պատրաստ Է ավելացնել իր պլանային արտադրական կարողությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

21:00 11.03.2020

Ամենաշատ ընթերցվածները