ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 76.3 հա տարածք
18:00 13.03.2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 76.3 հա տարածք

Մարտի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 42 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1 հա, 2000 քմ,

Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում՝ 3000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ 2000 քմ, 

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 5000 քմ, Երասխ-Արարատ ավտոճանապարհին՝ 2 հա,

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 500 քմ, 2000 քմ, Գայ գյուղում՝ 2000 քմ, Ջանֆիդա-Փշատավան ավտոճանապարհին՝ 3000 քմ, 

Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 300 քմ, մոտ 40 հա, Սպիտակ քաղաքում՝ 7 հա, 1000 քմ, Ստեփանավան քաղաքում՝ 2000 քմ, 500 քմ, 1000 քմ, 2.5 հա, 1000 քմ, Ալավերդի քաղաքում՝ 8000 քմ, 2.5 հա, Գուգարք գյուղում՝ 1000 քմ, Դարպաս գյուղում՝ 1500 քմ, Օձուն գյուղում՝ 2 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ, 300 քմ,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 3000 քմ, Սիսիան քաղաքում՝ 1000 քմ, 300 քմ, Կապան քաղաքում՝ 2.5 հա, Կարճևան գյուղում՝ 3000 քմ, Նորավան գյուղում՝ 2000 քմ, Քարահունջ գյուղում՝ 5000 քմ, 

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 3000 քմ, մոտ 3000 քմ խոտածածկույթ և 28 բերքատու ծառ, Բերքաբեր գյուղում՝ մոտ 5 հա, Պառավաքար գյուղում՝  5 հա խոտածածկույթ և 85 բերքատու ծառ, Աչաջուր գյուղում՝ 2000 քմ,

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ 5000 քմ, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ 400 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

18:00 13.03.2020