ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում սկսել են գործել բժշկական դիմակների փոքր արտադրություններ
17:00 13.03.2020

Հայաստանում սկսել են գործել բժշկական դիմակների փոքր արտադրություններ

Հայաստանում սկսել է բժշկական դիմակների շատ փոքր լոկալ արտադրություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների եհտ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Դիմակների գնային որոշակի փոփոխություններ կան, քանի որ դրանք տարբեր աղբյուրներից և տարբեր գներով են ձեռք բերվել: Սակայն տնտեսավարողները մեզ հայտնում են, որ գների նվազեցման միտում կա: Չինաստանից էլ վաճառքի առաջարկ կա: Նոր խմաբաքանակ ևս ստացել ենք: Նաև դիմակների որոշակի շատ փոքր լոկալ արտադրություններ են սկսվել»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ դրանց գինը մոտ 200 դրամ է:

Նա վստահեցրեց՝ եթե պետությունը ձեռք բերելու անհրաժեշտություն ունենա, կարող են դա ապահովել: Գևորգյանը նկատեց, որ մեծածախ շուկայում դիմակների գինը ներկայում 150-200 դրամ է:

Նա նշեց՝ ներկայիս թվերը, պահանջարկը հաշվելով նկատում են, որ դիմակների խնդիրը կարծես թե այնքան լուրջ չէ: Անրադառնալով նրան, որ դեղատներում դիմակները մեկ անձին վաճառում են սահմանափակ քանակով՝ Գևորգյանը ասաց, որ  տնտեսավարողներն այդ հարցով իրենց հետ զրուցել են: «Եթե անսահամանափակ քանակով վաճառեն, ապա օրական ֆիզիակաան ծավալը կարող է չկարողանան ապահովել»,-նշեց նա:

Աշխարհում կորոնավիրուսի ռիսկի ի հայտ գալուց ի վեր ինչպես շատ երկրներումայնպես էլ  Հայաստանում դեղատներում բժշկական դիմակների պակաս նկատվեցորոշներում դա առհասարակ բացակայում էինորոշներում վաճառվում սահամնափակ թվով և շատ ավելի բարձր գնովՏՄՊՊՀ-ն տնտեսավարողներին հորդորել էր խուսափել անհարկի թանկացումներից:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 13.03.2020

Ամենաշատ ընթերցվածները