ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կորոնավիրուսուվ վարակված Մեղրիի քաղաքացին չի մասնակցել հանրահավաքին. վարչապետի հետ հանդիպել է Վայքում. Սյունիքի մարզպետարան
16:00 16.03.2020

Կորոնավիրուսուվ վարակված Մեղրիի քաղաքացին չի մասնակցել հանրահավաքին. վարչապետի հետ հանդիպել է Վայքում. Սյունիքի մարզպետարան

Իտալիայից Մեղրի վերադարձած քաղաքացու կնոջ թեստի պատասխանը բացասական է եղել, թեստավորվել են նաև նրա ծնողները: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը:

«Մեղրիի բնակիչը Հայաստան է վերադարձել մարտի 10-ին, որքանով ես տեղյակ եմ, օդանավակայանում ջերմաչափում է անցել: Ամուսիններ են եղել, ամուսնական ճամփորդության էին մեկնել, Մեղրի են վերադարձել մարտի 12-ին:

Մարտի 14-ի երեկոյան ջերմություն է ունեցել, «Շտապօգնության» ծառայությանն է դիմել, որից հետո կնոջ հետ տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն»,- ասաց նա և հավելեց, որ այնտեղ անցել են թեստավորում, որտեղ կնոջ թեստի պատասխանը բացասական է եղել, իսկ իրենը՝ դրական:

Մարտիրոսյանը նշեց, որ Երևանից Մեղրի գնալու ճանապարհին, որտեղ զույգերը կանգնել են, շփում են ունեցել վարչապետի հետ, ինչպես հայտնի է: Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ կորոնավիրուս ունեցող անձը հանրահավաքին է մասնակցել, Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի մասնակցել:

«Չի մասնակցել հանրահավաքին, դա ապատեղեկատվություն է: Վարչապետը չի ասել, որ Մեղրիում է շփվել այդ անձի հետ, վարչապետն ասել է, որ այդ մարդուն հանդիպել է Վայքի «ֆուդկորտ»-ում: Այդ անձը Մեղրի է եկել մարտի 12-ին, վարչապետը՝ 10-ին, այն ժամանակ, երբ քաղաքացին նոր էր Հայաստան հասել»:

Հարցին, թե արդյո՞ք Մեղրիում այլ անձանց մոտ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածներ կան, Մարտիրոսյանը պատասխանեց, որ երիտասարդի ծնողները առավոտյան են թեստավորվել: «Նրանք մեկ օր միասին նույն տան մեջ են եղել, բայց մեկուսացված են եղել: Երիտասարդը տուն է եկել և տանից դուրս չի եկել մինչև տաքություն ունենալը»:

Աղբյուր՝ tert.am

16:00 16.03.2020