ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
13:00 17.03.2020

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

Մարտի 16-ին, ժամը 16:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում «Mersedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արեգ Ա., ծնված 1988 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել են ավտոմեքենան:

Աղբյուր՝ tsayg.am

13:00 17.03.2020

Ամենաշատ ընթերցվածները