ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
14:00 17.03.2020

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Գետափ», «Սպանդարյան», «Գ. Նժդեհ», «Բաղաբերդ», «Վահանավանք», «Բաղաբերդ 1», «Սարահարթ», «Զորավար Դավիթ Բեկ», «Լեռնագործ», «Կայարան», «Երկաթուղայիններ», «Սյունիք», «Աջափնյակ», «Հունան 1», «Ձորք 1», «Ձորք», «Կենտրոն», «Անդոկ» համատիրություններում մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Հունան» համատիրությունում մարտի 9-14-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, իսկ մարտի 15-ին ժամը 13:00-15:00 ճնշումը՝ թույլ:
Կավարտ, Վաչագան, Աշոտավան, Լենհանքեր, Բեխ, Բարաբաթում, Արփիկ թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Լեռնագործների 2-4-րդ նրբանցքներում մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Լեռնագործների 1-ին նրբանցքում մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 1-2 ժամ ջրանջատումով, ճնշումը՝ նորմալ։
Շղարշիկ թաղամասի վերևի հատվածում մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է երեկոյան ժամերին, ճնշումը՝ թույլ, ներքևի հատվածում՝ շուրջօրյա, ճնշումը՝ թույլ։
Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի ներքևի հատվածում մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, իսկ վերևի հատվածում ջուր չի եղել:
Սպանդարյանի 4-րդ նրբանցքի ներքևի հատվածներում մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, միջին և վերին հատվածներում՝ հատվածներում ջուր չի եղել:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

14:00 17.03.2020