ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դիմակների գները կնվազեն. ՏՄՊՊՀ նախագահ
19:00 17.03.2020

Դիմակների գները կնվազեն. ՏՄՊՊՀ նախագահ

«ՀՀ-ում Հարկային օրենսգրքով սահմանվում է, որ մեկ լիտր 100 տոկոսանոց սպիրտի նվազագույն վաճառքի գինը չի կարող պակաս լինել 6000 դրամից՝ ներառյալ ԱԱՀ-ն և ակցիզային հարկը: Այդ օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից և որևէ կապ չունի կորանավիրուսի և որևէ այլ երևույթի հետ, դա ԵԱՏՄ պարտավորությունն է եղել»,- այսօր հայտնեց  Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով չհիմնավորված թանկացումների մասին հասարակության մեջ տարածվածված լուրերին: 

Նա նար ասաց, որ ալյուրի գինը ևս չի բարձրացել, որոշակի ապրանքների թանկացում տեղի է ունեցել՝ կապված դոլարի արտարժույթի փոփոխման, նաև ռուբլու կուրսի նվազման հետ, բայց դա էլ են հսկողության տակ պահում։

Գեղամ Գևորգյանը հորդորեց նման թանկացումների մասին փաստերն ուղարկել իրենց, որպեսզի վարույթ հարուցեն: 

Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ իր ղեկավարած կառույցը վերահսկում է խոշոր առևտրով զբաղվողներին, որոնք ապահովում են հանրապետության առևտրի ծավալի գերակշիռ մասը, իսկ մարզերի փոքր վաճառակետերում արձանագրված դեպքերի մասով համագործակցում են մարզային իշխանությունների և կառույցների հետ:

Կրկին շեշտելով, որ առաջին սպառման ապրանքների էական թանկացումներ չեն գրանցվել՝ Գևորգյանը սակայն նկատեց, որ դիմակների գնի բարձրացում արձանագրվել է, ինչը նկատվել է նաև ամբողջ աշխարհում:

Ըստ նրա՝ Հայաստան դրանք ներմուծվել են հիմնականում Չինաստանից ու Ռուսաստանից:  «Այս պահին ուրախալի լուր ունենք, Չինաստանի պահեստներից մեզ գնառաջարկներ են ուղարկում, և ըստ անհրաժեշտության գնումներ ենք իրականցնում, երեկվա դրությամբ արդեն 84 դրամով մեծածախի առաջարկ կար, այսինքն՝ գինն իջնում է: Ոչ պարենային ապրանքների մասով՝ օճառ, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, ընդհանարպես անհանգստություն չունենք: Հայաստանոմ արտադրանք ունենք»,- հայտնեց հանձնաժողովի նախագահը:

 
Աղբյուր` Panorama.am
19:00 17.03.2020

Ամենաշատ ընթերցվածները