ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դադարեցվում է ցերեկային կենտրոնների և բարեգործական ճաշարանների գործունեությունը
10:30 18.03.2020

Դադարեցվում է ցերեկային կենտրոնների և բարեգործական ճաշարանների գործունեությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Առաքելություն Հայաստան»-ը կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով շահառու անձանց տեղեկացնում և հորդորում են նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ:

Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունը մինչև երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը դադարեցնում է ցերեկային կենտրոնների և բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների և աշխատակիցների անվտանգությունից:

Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն կտրամադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 9:00-18:00.

Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝

  1. Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34
  2. Ավան համայնք – 096 00 26 50
  3. Նոր Նորք, Նորք-Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50
  4. Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64
  5. Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18
  6. Վանաձոր համայնք – 096 00 29 90
  7. Սպիտակ համայնք – 096 00 24 90
  8. Ճամբարակ համայնք – 096 00 25 70
  9. Սիսիան համայնք – 096 00 27 80
  10. Տաշիր համայնք – 096 00 25 90
  11. Արթիկ համայնք – 096 00 24 99
  12. Հրազդան համայնք – 093 27 88 17
  13. Ալավերդու համայնք – 096 00 24 88
  14. Սեւան համայնք – 096 00 27 10
  15. Չարենցավան համայնք – 096 00 25 40
  16. Մասիս համայնք – 096 00 24 80
  17. Արտաշատ համայնք – 096 00 26 40
  18. Կապան համայնք – 096 00 25 60
  19. Գյումրի համայնք – 096 00 27 40

Առժամանակ դադարեցվում է նաև միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում և/կամ տնային այցելությունների տեսքով:

Աղբյուր՝ shantnews.am
10:30 18.03.2020

Ամենաշատ ընթերցվածները