ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից Հայաստան կարող են գալ միայն օդային ճանապարհով
20:00 18.03.2020

ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից Հայաստան կարող են գալ միայն օդային ճանապարհով

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ներկայացրեց այլ երկրների հետ առկա սահմանափակումները և հորդորեց  զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններից:

Նա արտերկրում գտնվող քաղաքացիներին առաջարկեց անհրաժեշտության  դեպքում պահպանել կապը տեղի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ. «Այն երկրներում  որտեղ չկա դիվանագիտական ներկայացուցչություններ, կարող են կապ հաստատել ԱԳՆ թեժ  գծով 055-62-01-11 հեռախոսահամարով, որն ունի նաև Viber  և Whats App տարբերակներ»։

Նշվեց  նաև, որ այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ և ՌԴ միջև քաղաքացիների տեղաշարժի արգելքի ռեժիմը, սակայն դրանք չեն վերաբերում ՀՀ քաղաքացիների մուտքին Հայաստան, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու թույլտվություն:

«Նաև այսօր ուժի մեջ է  մտել Վրաստանի կառավարության որոշումն այդ երկիր մուտքի արգելքի վերաբերյալ, բայց այն չի վերաբերում բեռնափոխադրումներին»,- հայտնեց Աննա Նաղդալյանը և հավելեց. «Խնդիրը Վրաստանի տարածքով Վերին Լարսի անցակետի փակ լինելն է, որը կապված է առատ ձյան հետ, երբ բացվի ճանապարհը, ապա անխափան բեռնափոխադրումներ կարվեն»:

Հյուպատոսության վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ հավելեց, որ ըստ տարբեր գերատեսչություններից ստացած տեղեկությունների՝ Վերին Լարսը փակ կլինի մինչև ուրբաթ օր:

Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ 30 օր ժամկետով արգելվում է մարդկանց մուտքը նաև «ԵՄ+ » տարածք, որը ներառում է ԵՄ երկրները, Շենգենյան տարածքի երկրները, ինչպես նաև Նորվեգիան, Շվեյցարիան և  Լիխտեյնշտեյնը և հորդորեց ձեռմպահ մնալ ԵՄ մեկնելուց: 

«Եգիպտոսում մեր դեսպանատությունը հայտարարություն է տարծել, որ մարտի 19-ին տեղի է ունենալու Շարմ Էլ Շեյխ - Երևան վերջին չվերթը: Հաջորդ չվերթի մասին մենք տվյալներ չունենք, թե երբ է կատարվերու, ուստի այն մեր քաղաքացիները, ովքեր պլանավորում են վերադառնալ այնտեղից, հոդորում ենք անպայման օգտվել այդ չվերթից»,- տեղեկացրեց Աննա Նաղդալյանը:

Արտակ Ավետիսյանն էլ տեղեկացնելով, որ բոլոր հյուպատոսություններում կան թեժ-գծեր. «Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք ծանր իրադրություններում հայտնվելիս անպայման կապ հաստատել հյուպատոսությունների և դեսպանությունների հետ: Շատերը զանգում են ԱԳՆ և հիմա զանգերը շատ են,  որոնց նախարարությունը չի հասցնում պատասխանել: Ուստի հորդորում եմ կապ հաստատել տեղերի հյուպատոսությունների և դեսպանատների հետ: Տեղում լավ են տիրապետում և այդ հարցերին կանդրադառնան»։

Բանախոսները շեշտեցին, որ Հայաստանի քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, բայց պետք է օգտվեն օդային ճանապարհից, քանի որ Վրաստանը փակել է իր սահմաններն օտարերկրյա քաղաքացիների համար և տեղեկացրեցին, որ անխափան գործում են Ռոստովից, Պիտիգորսկից, Մինվոդիից և Մոսկվայից չվերթները:


Աղբյուր` Panorama.am

20:00 18.03.2020

Ամենաշատ ընթերցվածները