ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզպետարանը դադարեցնում է առձեռն նամակ-դիմումների ընդունումը
14:00 19.03.2020

Սյունիքի մարզպետարանը դադարեցնում է առձեռն նամակ-դիմումների ընդունումը

Նոր կորոնավիրուսային վարակի տարածումը բացառելու եւ անվտանգության նպատակով՝ Սյունիքի մարզպետարանը դադարեցնում է քաղաքացիներից ու կազմակերպություններից առձեռն նամակ-դիմումների ընդունումը։ Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Սյունիքի մարզպետարան կարելի է դիմում, բողոք, հարցում, առաջարկություն ներկայացնել առցանց եղանակով` էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, հղումը՝

https://e-request.am/hy/

Կարելի է նաեւ նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Թղթային տարբերակով նամակները կարելի է փոխանցել մարզպետարանի վարչական շենքի մուտքի մոտ դրսում փակցված փոստարկղի միջոցով։

Աղբյուր՝ armtimes.com

14:00 19.03.2020

Ամենաշատ ընթերցվածները