ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում
15:00 19.03.2020

Եղանակը Հայաստանում

Մարտի 19-ի գիշերը Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում` ձյան տեսքով, որոնք առանձին հատվածներում կշարունակվեն մինչեւ ցերեկ: Քամին հարավարեւմտյան է` 3-8 մ/վ արագությամբ: Օրվա երկրորդ կեսից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա: Ինչպես NEWS.am-ին հայտնել են  «Հայպետհիդրոմետ»-ում, գիշորը Երեւանում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` թաց ձյան տեսքով, իսկ արդեն ցերեկը կանխատեսվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1 +3, վաղը ցերեկը` +12 +14:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` -2-7, ցերեկը` +2 +5,

Կոտայքի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը` +2 +5,

Կոտայքի նախալեռներում գիշերը` 0 +2, ցերեկը` +9 +11,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -2-7, ցերեկը` +2 +5,

Լոռիում գիշերը` -2-5, ցերեկը` +4 +9,

Տավուշում գիշերը` 0-3, ցերեկը` +10 +14,

Արագածոտնի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը` +2 +5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0 +2, ցերեկը` +10 +12,

Արարատում գիշերը` +2 +4, ցերեկը` +11 +14,

Արմավիրում գիշերը` +2 +4, ցերեկը` +11 +14,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը` +2 +5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +2 +4, ցերեկը` +11 +14,

Սյունիքի հովիտներում գիշերը` +1 +4, ցերեկը` +12 +15,

Սյունիքի նախալեռներում գիշերը` -2 -5, ցերեկը` +6 +10,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` -2 -5, ցերեկը` +6 +10 (հովիտներում գիշերը` +1 +4, ցերեկը` +12 +15):

Աղբյուր՝ news.am

15:00 19.03.2020