ԱՎԵԼԻՆ

Արցախ

Վիտալի Բալասանյանը կոչ է անում Արցախում հայտարարել արտակարգ դրություն
14:00 19.03.2020

Վիտալի Բալասանյանը կոչ է անում Արցախում հայտարարել արտակարգ դրություն

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով Հայաստանում և հարևան մյուս երկրներում տիրող կորոնավիրուսային իրավիճակը, համարում եմ, որ անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն: Եվ ինչքան շուտ մենք դա անենք, այնքան մեծ կլինի աղետից խուսափելու հնարավորությունը:

Արցախը և Հայաստանը իրաից մեկուսացված տարածքներ չեն: Այո, այսօր սահմանին վերահսկողություն իրականացվում է, բայց ուշադրություն են դարձնում միայն ակնհայտ ախտանիշներ ունեցող մարդկանց, սակայն վիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածը 14 օր է: Մարդը կարող է լինել վարակակիր, վիրուսի փոխանցող` չիմանալով իր հիվանդ լինելու մասին:

Բացի այդ, մենք ունենք սահմաններ այլ պետությունների հետ, որտեղ կան` թե հիվանդությունների առանձին դեպքեր կամ՝ արդեն իսկ հայտարարված է համաճարակի մասին: Իրանում, որի հետ մենք ունենք 105 կմ սահման, գրանցված է ավելի քան 16 հազար դեպք և գրեթե հազար մահ: Այս սահմանը, իհարկե, փակ է մարդկանց համար, բայց ոչ` կենդանիների և թռչունների համար, որոնք կարող են լինել վիրուսակիր:

Ցավոք, այսօր մենք չենք կարող բացարձակ համոզվածությամբ պնդել, որ Արցախում չկա կորոնավիրուս: Սակայն, եթե նույնիսկ դա դեռ այդպես է, մենք պետք է հրատապ միջոցներ ձեռնարկենք վարակի ներթափանցումը կանխելու և համաճարակ թույլ չտալու համար: Նման իրավիճակում բժիշկներն ու համաճարակաբանները միայն մեկ խորհուրդ են տալիս՝ հայտարարել արտակարգ դրություն, փակել սահմանները, չեղարկել զանգվածային միջոցառումները և խստրեն պահպանել կարանտինի պահանջները:
Մեզ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր արտակարգ միջոցառումները, որոնք այժմ ձեռնարկվում են Հայաստանում: Անհրաժեշտ է Արցախը ապահովել թեստերով, դիմակներով, ալկոհելերով և, իհարկե, մասնագետներով, որոնք ունակ են վերահսկել իրավիճակը: Անհրաժեշտ է նաև պաշտպանել բժիշկների առողջությունը:

Սիրելի՛ արցախցիներ,

Ես կպահանջեմ, որ այդ որոշումը կայացվի իշխանությունների կողմից: Բայց մինչ իշխանությունները մտածում և ձգձգում են, մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք սեփական և մեր հարազատների առողջության համար: Ես կոչ եմ անում ինքնուրույն պահպանել արտակարգ դրության պահանջները»-նշված է Բալասանյանի գրասենյակից տարածված հաղորդագրության մեջ:

Աղբյուր` Panorama.am

14:00 19.03.2020

Ամենաշատ ընթերցվածները