ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Toyota Avalon-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է
16:00 19.03.2020

Toyota Avalon-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է

Սյունիքի մարզում Toyota Avalon-ը այսօր՝ մարտի 19-ին, բախվել է երկաթե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է։

Ժամը 14։05-ի սահմաններում Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ դեպի Շինուհայր գյուղ տանող ճանապարհահատվածի 5-րդ կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է. ում դին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Աղբյուր՝ news.am

16:00 19.03.2020

Ամենաշատ ընթերցվածները