ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արցախում նոր կորոնավիրոսով վարակի դեպք չի գրանցվել
09:00 20.03.2020

Արցախում նոր կորոնավիրոսով վարակի դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետությունում առ այսօր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից, նոր կորոնավիրուսային վարակի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ armenpress.am

09:00 20.03.2020

Ամենաշատ ընթերցվածները