ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԵԱՏՄ երկրներից բժշկական ապրանքները կներկրվեն առանց մաքսատուրքի. Տ.Խաչատրյան
14:00 20.03.2020

ԵԱՏՄ երկրներից բժշկական ապրանքները կներկրվեն առանց մաքսատուրքի. Տ.Խաչատրյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանը  պատասխանել է լրագրողների  հարցերին: Նրա փոխանցմամբ ՝ ԵԱՏՄ երկրների միջև քննարկումների արդյունքում որոշվել է, որ  որոշ անուն ապրանքներ առանց մաքսատուրքերի կներկրվեն Հայաստան:

«Դրանք վերաբերում են  գրեթե բոլոր բժշկական ապրանքներին, որոնք  կներկրվեն առանց մաքսատուրքերի: Այս որոշումն  առավել հասանելի կդարձնի նշված անուն ապրանքները»,- ասաց նախարարը:

Որոշումը կայացվել է  վեց ամսով , թեև չի բացառվում, որ այն կարող է երկարաձգվել:
Անդրադառնալով  համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի թողած տնտեսական  ազդեցությանը նախարարը նշեց,  որ հայտնի չէ,թե ինչպիսի ազդեցություն այն կթողնի:
Կարևորն այն է, որ կառավարությունները քննարկում են միջոցները համախմբելու և ճգնաժամը հաղթահարելու համար: Կարևոր է, թե  ինչպես պետք է արձագանքնել տնտեսական խնդիրները հաղթահարելու հարցին:Նոր մոտեցումների կարիք կա և մենք պետք է լինենք շատ ավելի կարգապահ այս հարցում:  Հաջորդ կարևոր  ուղղությունն այն է,  թե ինչպիսին պետք է լինեն կազմակերպությունների  առաջիկա զարգացման պլանները: Հայաստանի մրցակցային առավելությունն այն է, որպեսի նոր իրավիճակում ավելի հասկացվեն և բիզնեսները զգան ՀՀ կառավարության աջակցությունը: Մենք անելու ենք առավելագույնը»,-ընդգծեց  Տիգրան Խաչատրյանը  :

Նրա խոսքով՝  քննարկումները շարունակվում են և  Հայաստանի, և միջազգային կազմակերպությունների հետ՝ ընդհանուր լուծումներ գտնելու մասով:


Աղբյուր` Panorama.am

14:00 20.03.2020

Ամենաշատ ընթերցվածները