ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՖԻՖԱ-ն ֆուտբոլային խաղերի վիդեո արխիվը հասանելի կդարձնի
20:00 20.03.2020

ՖԻՖԱ-ն ֆուտբոլային խաղերի վիդեո արխիվը հասանելի կդարձնի

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան՝  ՖԻՖԱ-ն, սկսած մարտի 21-ից  հասանելի կդարձնի տեսագրությունների արխիվն այն պատճառով, որ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ շատերը բախվել են մեկուսացման: news.ru-ն գրում է, որ #WorldCupAtHome-ի շրջանակում առաջին անգամ հրապարակվելու են տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնության ավելի քան 30 խաղի ամբողջական կրկնություններ։

Տեսանյութերը տեղադրվելու են սոցիալական ցանցում։ Յութուբում նաև ներկայացվելու են վավերագրական ֆիլմեր և հայտնի ֆուտբոլիստների ու մարզիչների հետ հարցազրույցները։

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն որոշել էր Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այն կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։

ՖԻՖԱ-ն որոշել է տեղափոխել  աշխարհի առաջնության ակումբային հանդիպումները, որոնք պետք է կայանան 2021 թ. հունիսի 17-ից հուլիս 4-ը Չինաստանում։


Աղբյուր` Panorama.am

20:00 20.03.2020

Ամենաշատ ընթերցվածները