ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կորոնավիրուսի հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ
16:00 21.03.2020

Կորոնավիրուսի հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 160 հաստատված դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ, ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ»,– գրել է նա:

Ավելի ուշ Ալինա Նիկողոսյանը գրել է, որ 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: «Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,– գրել է նա:

Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 24 դեպք է գրանցվել: Ընդհանուր՝ հաստատված դեպքերի թիվ 160 է։ Մարտի 19-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի վարակի հաստատված 136 դեպք։

Աղբյուր՝ tert.am

16:00 21.03.2020

Ամենաշատ ընթերցվածները