ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքում ՊՆ «ԿամԱԶ»–ի և «ՎԱԶ-2107-ի բախումից տուժած քաղաքացին տեղափոխվել է Գորիսի ԲԿ, նրա վիճակը միջին ծանրության է
14:00 21.03.2020

Սյունիքում ՊՆ «ԿամԱԶ»–ի և «ՎԱԶ-2107-ի բախումից տուժած քաղաքացին տեղափոխվել է Գորիսի ԲԿ, նրա վիճակը միջին ծանրության է

Մարտի 20-ին, ժամը 07:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են (Պաշտպանության նախարարության – Tert.am) «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բորիս Ա.-ին (ծնված 1961 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Աղբյուր՝ tert.am

14:00 21.03.2020

Ամենաշատ ընթերցվածները