ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պարետը սահմանել է երկրների նոր ցանկ, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Հայաստան
14:30 23.03.2020

Պարետը սահմանել է երկրների նոր ցանկ, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ սահմանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը:

ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու մասին Կառավարության որոշմամբ ամրագրվել է, որ արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառություն են կազմում այդ կանոնից՝ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքըորոշումն ուժի մեջ է մտնում 2020 թմարտի 23-ից՝ ժամը 23:59-ից:

ՑԱՆԿ

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
  2. Ավստրալիայի Միություն
  3. Եվրոպական միության անդամ պետություններ (ԱվստրիաԲելգիաԲուլղարիաԳերմանիաԴանիաԷստոնիաԻռլանդիաԻսպանիաԻտալիաԼատվիաԼեհաստանԼիտվաԼյուքսեմբուրգԽորվաթիաԿիպրոսՀունաստանՀունգարիաՄալթաՆիդերլանդներՇվեդիաՉեխիաՊորտուգալիաՌումինիաՍլովակիաՍլովենիաՖինլանդիաՖրանսիա)
  4. Թուրքիայի Հանրապետություն
  5. Իսրայելի Պետություն
  6. Իրանի Իսլամական Հանրապետություն
  7. Կանադա
  8. Կորեայի Հանրապետություն
  9. Ճապոնիա
  10. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
  11. Նորվեգիայի Թագավորություն
  12. Շվեյցարիայի Համադաշնություն
  13. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
  14. Ռուսաստանի Դաշնություն
  15. Վրաստան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:30 23.03.2020

Ամենաշատ ընթերցվածները