ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
20:30 23.03.2020

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Գետափ», «Սպանդարյան», «Գ. Նժդեհ», «Բաղաբերդ», «Վահանավանք», «Բաղաբերդ 1», «Զորավար Դավիթ Բեկ», «Լեռնագործ», «Կայարան», «Երկաթուղայիններ», «Աջափնյակ», «Հունան», «Հունան 1», «Ձորք 1», «Ձորք», «Կենտրոն», «Անդոկ» համատիրություններում մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Սյունիք» համատիրությունում մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, պղտոր:

Կավարտ, Վաչագան, Աշոտավան, Լենհանքեր, Բեխ, Բարաբաթում, Արփիկ թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Լեռնագործների 2-4-րդ, Սպանդարյան 4-րդ նրբանցքներում մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Լեռնագործների 1-ին նրբանցքում մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 2-3 ժամ անջատումով, ճնշումը՝ նորմալ։

Շղարշիկ թաղամասի վերևի հատվածում մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է երեկոյան ժամերին, ճնշումը՝ թույլ, ներքևի հատվածում՝ շուրջօրյա, ճնշումը՝ թույլ։

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի ներքևի հատվածում մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, իսկ վերևի հատվածում ջուր չի եղել:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

20:30 23.03.2020

Ամենաշատ ընթերցվածները