ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սրճարանների և ռեստորանների գործունեությունը կդադարեցվի. Փաշինյանը ներկայացրեց նոր խստացումները
14:00 24.03.2020

Սրճարանների և ռեստորանների գործունեությունը կդադարեցվի. Փաշինյանը ներկայացրեց նոր խստացումները

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներով պայմանավորված՝ մարտի 24-ից մեկ շաբաթով կդադարեցվի սրճարանների, ռեստորանների, որոշ շինարարական աշխատանքների և մի շարք ձեռնարկությունների գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ անհրաժեշտ է որոշակի ավելի խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ ձևով մոտենալ արգելքներին: Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար: Որոշակի շինարարական աշխատանքներ կդադարեն: Կդադարի նաև տեքստիլ արտադրական ձեռնարկությունների, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով, իսկ Պարետատունը կհրապարակի թույլատրելի գործունեության ցուցակը:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց հնարավորինս սահմանափակել տեղաշարժը և տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարելԱրտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-ն:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 24.03.2020