ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հոլիվուդյան աստղերը կոչ են անում մնալ տանը
18:00 24.03.2020

Հոլիվուդյան աստղերը կոչ են անում մնալ տանը

Հոլիվուդյան հայտնի դերասանները ձայնագրում են տեսաուղերձներ, որոնցով կոչ են անում Նյու Յորքի բնակիչներին առանց լուրջ անհրաժեշտության դուրս չգալ տանից, որպեսզի չմեծացնեն  կորոնավիրուսի վարակման վտանգն ու չտարածեն հիվանդությունը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին դերասաններին խնդրել է Նյու Յորքի քաղաքապետը։ Իրենց ուղերձներն արդեն ձայնագրել են Ռոբերտ Դե Նիրոն, Դենի ԴեՎիտոն, Բեն Ստիլերն ու այլ դերասաններ։

«Անհրաժեշտ է, որ մենք մնանք տանը, մենք պետք է կանգնեցնենք այս վիրուսի տարածումը։ Եվ մենք կարող ենք միայն միասին հաղթահարել սա։ Պետք է պաշտպանել ոչ միայն քեզ, նաև մյուսներին, բոլոր տարեց մարդկանց։ Խնդրում եմ»,- գրել է Ռոբերտ Դե Նիրոն։

Դենի ԴեՎիտոն իր ուղերձում նաև երիտասարդ սերունդին է դիմել, որը, նրա կարծիքով, բավականին լուրջ չի վերաբերվում։

«Ես խնդրում եմ ձեզ ողջ սրտով՝ Նյու Յորք նահանգի բոլոր քաղաքացիները մնան տանը։ Մեզ մոտ հիմա այդ վիրուսն է տարածված, այդ պանդեմիան։ Երիտասարդները, եթե վարակվեն, կարող են նաև վարակել մեծահասակներին։ Իսկ արդեն հետոն ինքներդ եք հասկանում»,- գրել է Դենի ԴեՎիտոն։

Բեն Ստիլերը կոչ է արել օգտվել այդ դադարից, գիրք կարդալ և ֆիլմ դիտել։

«Միայն այդպես կարող ենք կանգնեցնել այդ վարակի տարածումը։ Եվ դա կստացվի, եթե միայն մենք դա անենք միասին։ Մտածեք մեծահասակների մասին։ Մնացեք տանը»,- գրել է դերասանը։

Աղբյուր` Panorama.am

18:00 24.03.2020

Ամենաշատ ընթերցվածները