ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ճանաչենք վիրուսը, պայքարենք գիտակցված
18:00 24.03.2020

Ճանաչենք վիրուսը, պայքարենք գիտակցված

Միայն 2020թ մարտի 24-ին կորոնավիրուսով վարակակիրների թիվը Հայաստանում մեկ օրում ավելացավ 41-ով, ընդհանուր թիվը կազմեց 235, որոնցից միայն 26-ի մոտ է թոքաբորբ, և նրանց վիճակը ծանր չէ: Հայաստանում կա  արհեստական շնչառության 340 ապարատ, հիշեցնեմ, կորոնավիրուսով վարակվածների ամենածանր փուլը, որից հետո մահը մեծ հավանականությամբ վրա կհասնի, հենց թոքաբորբն է: Այս պահին ամեն ինչ վերահսկելի է և հիասքանչ: Մեր խնդիրները կբարդանան, եթե, ասենք, 5000 մարդ Հայաստանում թոքաբորբ տանի կորոնավիրուսով պայմանավորված։ Ակնհայտ է, որ այդպիսի մարտահրավերին պատրաստվել է պետք արդեն այսօր: Բայց այսօր եկեք վատ բաներից չխոսենք, այլ բոլորս միասին վերհիշենք 6-րդ դասարանի կենսաբանության տարրական գիտելիքները, որոնք, կարծես թե, շատերը հիմնովին մոռացել են:

Ի՞նչ է վիրուսը

Վիրուսը միկրոօրգանիզմ է կենդանի և ոչ կենդանի բնության արանքում, որը ի վիճակի չէ ինքնուրույն բազմանալ, նա վերարտադրվում է միայն մյուս օրգանիզմների բջիջներում: Վիրուսը բացահայտել են 19-րդ դարում, ու այսօրվա միկրոկենսաբանները ենթադրում են, որ իրենք բացահայտել են 0,001% վիրուսներ, որոնք առհասարակ կան Երկիր մոլորակի վրա: Որքան էլ պրիմիտիվ են վիրուսները, այնուհանդերձ, նրանք կյանքի հիմնական ճարտարապետներն են երկրագնդի վրա: 

Հայտնվելով մարդու օրգանիզմում՝ վիրուսները հարուցում են իմունային պատասխան: Այսինքն՝ օրգանիզմի ռեակցիա, որը փորձում է ոչնչացնել օտարածին, վնասատու սուբյեկտը: Վիրուսների շնորհիվ է, որ իմունային համակարգը ճկուն է և պաշտպանում է մեր օրգանիզմը:

Օրինակ. Նորածինները ունեն անքննելի ռեֆլեքս՝ ամեն ինչ տանել բերանը: Դրա հետևանքով ստանում է հազարավոր ինֆեկցիաներ, որը երեխան տանում է մեկը մյուսի հետևից: Այո, լինում են դեպքեր, երբ նորածիններից ոմանք մահանում են: Բայց, բայց, բայց, կրկնում եմ, բնությունն է ստեղծել նորածնի բերանով աշխարհի ճանաչման ռեֆլեքսը: Ինքը պարտավոր է ծանոթանալ բազմապիսի վիրուսների հետ այն ժամանակ, երբ իմունային համակարգը դեռ նոր է ձևավորվում:

Ինչ կլինի, եթե մենք նորածնին պահենք ստերիլ պայմաններում, զերծ պահելով նրան տարաբնույթ ինֆեկցիաներից: Երեխան ունենալու է շատ վատ իմունիտետ, այնքան թույլ, որ եթե նրան ուղղակի հանենք քաղաքային այգի, կարող է վարակվել և մեռնել այդ միջավայրում: Միջավայր, որը հարյուրավոր մյուս երեխաների համար ավելի քան ընդունելի է:

Եզրակացություն. Հիվանդանալը օգտակար է, չնայած որ հիվանդությունները կարող են նաև սպանել: Այստեղ կարևոր է հասկանալ, որ հիվանդությունը սպանում է առանձին մարդկանց, իսկ իմունիտետ ձեռք է բերում ողջ մարդկությունը:

Վիրուսակիրը ամրապնդում է իր իմունային համակարգը, վերջինս այսպես թե այնպես ազդում է վիրուսի վրա և փոխում նրան, մուտացիայի է ենթարկում: Հետագայում վիրուսը թուլանում է: Բազմաթիվ մարդիկ արդեն մեկ անգամ այդ վիրուսի հետ ծանոթ լինելու պատճառով Հետագայում էպիդեմիաները և պանդեմիաները հանգչում են:

Ասում են՝ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ մարդկության 70 տոկոսը հիվանդանա այդ վիրուսով:

Այսինքն՝ կորոնավիրուսի պանդեմիան քիչ վտանգավոր է, քան սեզոնային գրիպը: Սեզոնային գրիպով հիվանդանում է Երկիր մոլորակի 10 տոկոս բնակչությունը, և գրիպը սպանում է տարեկան առնվազն 750 000 մարդ:

Կարանտինային պայքար

Ի՞նչ օգուտ կարող է տալ կարանտինային պայքարը: Վստահ եմ՝ միանշանակ ոչ մի: Դա ուղղակի կատարյալ հիմարություն է: Երիտասարդ և առողջ մարդիկ պետք է հիվանդանան, հաղթահարեն և ամրացնեն իրենց իմունիտետը:

Ցավոք, բնության տեսանկյունից վերարտադրողական ֆունկցիան կորցրած մարդիկ անպետք են, նրանք միայն ռեսուրսներ են սպառում, չեն օգնում մարդկանց պոպուլիացիային կատարելագործել իմունային համակարգը:

Այդ իսկ պատճառով պանդեմիաների 80 տոկոս դեպքերում զոհերը տարեց մարդիկ են 65+ կատեգորիայից: Կորոնավիրուսից չի մահացել ոչ մի առողջ մարդ և ոչ մի երեխա նույնիսկ Չինաստանում: Վիրուսը ինքնին ի վիճակի չէ սպանել մարդուն: Այլ հարց է, որ իր կողմից ստեղծած ֆոնի վրա քրոնիկ հիվանդություններ ունեցողները հրաժեշտ են տալիս կյանքին:

Նույնիսկ Իտալիայի վիճակը վերլուծելիս, որտեղ վարակի տարածումը վատագույն է, այսօր 3405 մահացածի ֆոնի վրա ընդամենը մինչև 40 տարեկան 2 մարդ է մահացել: Երկուսն էլ քրոնիկ հիվանդություններ են ունեցել: 

Մեծ հաշվով կարանտինի իմաստը ուղղակի միանգամից հազարավոր մարդկանց հիվանդանոցներ չլցնելն է, քանի որ մենք ուղղակի դաժան ընտրության առջև կկանգնենք հենց նույն արհեստական շնչառության ապարատների սակավության /340/ պատճառով: Տհաճ է ընտրել՝ ում տալ ապարատ, իսկ ում՝ ոչ: Ուղղակի ժամանակ ենք շահում վիրուսից՝ ինչ-որ հույսեր փայփայելով: Դժվար է ասել հենց հիմա, թե կարանտինը մեզ որքանով կօգնի:

Վերջաբան

Ինչ կլինի, եթե մեր վարչապետը, կամ մեկ այլ երկրի ղեկավար, մեզ բոլորիս բացատրի այս պարզ ճշմարտությունները: Նրա քաղաքական կարիերան ուղղակի կվերջանա այդ նույն օրը: Հակառակորդները կմեղադրեն նրան անփութության մեջ, կսկսեն պահանջել հրաժարական, ուղղակի ազգի դավաճան կհամարեն: Մարդկանց մեծամասնությունը անգրագետ է, զոմբիացած և հեշտությամբ խուճապի ենթարկվող: Հենց այդ մարդիկ էլ կիրականացնեն երկրի ղեկավարի հեռացումը:

Ամենախելամիտ վերաբերմունքը վիրուսի նկատմամբ ցուցաբերեցին բրիտանացիները, որոնք դեմ արտահայտվեցին ինքնամեկուսացման քաղաքականությանը, և, իհարկե, շվեդները, որոնք ընդհանրապես հրաժարվեցին պայքարել վիրուսի դեմ: Ամեն ինչ աշխատում է, բոլորը ապրում են բնականոն կյանքով: 1000 մարդ վարակված է, երեքը մահացել է, երեքը ծանր վիճակում է: 

Կյանքը ցույց կտա, թե ով էր ճիշտ, իսկ ով՝ սխալ, նժարին միլլիոնավոր մարդկանց առողջության հարցն է: Շվեդ գիտնականները, ի դեպ, պնդում են, որ կորոնավիրուսից ավելի ահավոր են վախը և խուճապը: Օրինակ, այս քանակով հաց առնող ու աղբաման նետող հայ գերհզոր ազգի ներկայացուցիչների համար խոսքեր անգամ չեմ գտնում, որ նկարագրեմ: 

Արման Սուլեյմանյան

18:00 24.03.2020

Ամենաշատ ընթերցվածները