ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 14.4 հա տարածք
14:30 25.03.2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 14.4 հա տարածք

Մարտի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, 7000 քմ,

Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 6 հա,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Լանջազատ գյուղում՝ 1500 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 4000 քմ, Շահումյան գյուղում՝ 5 հա,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ մոտ 800 քմ,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ մոտ 1.2 հա և 600 քմ,

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 1500 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 4000 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 500 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

14:30 25.03.2020

Ամենաշատ ընթերցվածները