ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Հայ մասնագետներն ախտահանիչ գործողություններ են կատարում Հալեպում
18:00 25.03.2020

Հայ մասնագետներն ախտահանիչ գործողություններ են կատարում Հալեպում

Հալեպում հումանիտար առաքելություն իրականցնող հայ մասնագետների խումբը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ միևնույն ժամանակ, համավարակից խուսափելու համար քլորակիր լուծույթով կատարվում են շրջակա միջավայրի, տեխնիկայի ախտահանիչ գործողություններ:

«Փորձառու բժիշկներից կազմված մեր խումբը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները՝ կիրառում պաշտպանիչ բոլոր միջոցները»,-ասվում է ՊՈԱԿ-ի էջում, որտեղ հրապարակվել է նաև տեսանյութ։

Աղբյուր` Panorama.am

18:00 25.03.2020