ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՄՕԿ-ի առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացել
20:00 25.03.2020

ՄՕԿ-ի առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացել

Միջազգային օլիմպիական կոմիտեի համար հիմնական հարցը  օլիմպիական խաղերի ժամկետների ընդունման խնդիրն է։ Հայտնի է միայն այն, որ միջոցառումը պետք կայանա 2021թ․ հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածը։ Քանի որ ամառային խաղեր են, ապա  դա կարող է սկսվել  ապրիլից ոչ շուտ։ ՀԱՕԿ հաղորդմամբ, առայժմ ժամկետների հարցը չի քննարկվել, այն պետք կարգավորվի  ՄՕԿ -ի համակարգող հանձնաժողովի և խաղերի  կազմկոմիտեի  ներկայացուցիչների հետ։ Կան տարբեր սցենարներ:

ՄՕԿ–ի առջև  բազմաթիվ   խնդիրներ են ծառացել։ Անհրաժեշտ է համաձայնություն ձեռք բերել   հեռուստահեռարձակողների, միջազգային մարզական ֆեդերացիաների, որոնք հաջորդ տարվա համար  արդեն կազմել  են մրցաշարային  ժամանակացույցը և այլ կազմակերպությունների հետ։

«Տոկիո - 2020»-ը մեկ տարով  հետաձգելու որոշումն ընդունված է։  ՄՕԿ – ի նախագահ Թոմաս Բախը մտադիր է մայիս ամսին մեկնել  Ճապոնիա։ Այդ այցելությամբ նա  ցանկանում է ցույց տալ իր հավատարմությունը  Տոկիոյի մարզահանդեսի   նկատմամբ։ Նա այդկերպ է ցանկանում երախտագիտություն հայտնել  32 –րդ օլիմպիական ամառային  խաղերի կազմկոմիտեին, երկրի իշխանություններին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի համար։

Պատմության ընթացքում  սա չորրորդ դեպքն է, որ օլիմպիական խաղերը չեն անցկացվում սահմանված ժամկետներում, սակայն, առաջին անգամ է, որ այն   հետաձգվում է մեկ տարով: Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով  չեն անցկացվել է  1916-ին ՝ Բեռլինում,  1940- ին՝  Տոկիոյում / 1938-ին ճապոնական կողմը հրաժարվել է և այն տեղափոխվել է Հելսինկի / նախատեսված  խաղերը։ 1940 թ. և 1944թ․ խաղերը չեն կայացել երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։

Աղբյուր` Panorama.am

20:00 25.03.2020

Ամենաշատ ընթերցվածները