ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից
19:00 30.03.2020

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։

Հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 30.03.2020

Ամենաշատ ընթերցվածները