ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Անտարկտիդայում գրանցվել է մարտի համար ռեկորդային ջերմաստիճան
16:00 31.03.2020

Անտարկտիդայում գրանցվել է մարտի համար ռեկորդային ջերմաստիճան

Ռուսական  անտարկտիկական «Վոստոկ» կայանում բեւեռախույզները գրանցել են 1982 թվականից ի վեր ամենացածր նվազագույն ջերմաստիճանը՝ –75,3 °С: Այս մասին հայտնում է Ռոսհիդրոմետի Արկտիկական եւ անտարկտիկական գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունը:

«Վերջին շրջանում կայանում հաստատվել է օդի չափազանց ցածր ջերմաստիճան: Անցած շաբաթ գրանցվել է 1982 թվականի մարտից ամենացածր նվազագույն ջերմաստիճանը, որը կազմել է մինուս 75,3 աստիճան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Անտարկտիդայում կայան այցելությունների սահմանափակումներ են մտցրել, ռուս բեւեռախույզներին արգելել են գնալ իրենց գործընկերների մոտ, այդ թվում՝ օտարերկրացիներին:

Անտարկտիդայում ընդհանուր գործում է մոտ 90 կայան, այդ թվում մոտ 50-ը՝ շուրջօրյա: Ռուսաստանն Անտարկտիդայում ունի 5 մշտական գիտական կայաններ եւ մի քանի սեզոնային: Անտարկտիկական կայաններում դեկտեմբերից փետրվար (ամռանը) գտնվում է մոտ 4,5 հազար գիտնական եւ նրանց սպասարկող անձնակազմ, հունիսից օգոստոս (ձմռանը)՝ մոտ 1,1 հազար:

Աղբյուրը՝ NEWS.am

16:00 31.03.2020

Ամենաշատ ընթերցվածները