ԱՎԵԼԻՆ

Արցախ

ԵՄ խոսնակ. Ընտրությունները չեն կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը
18:00 31.03.2020

ԵՄ խոսնակ. Ընտրությունները չեն կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը

ԵՄ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Արցախի Հանարպետությունում ընթացող համապետական ընտրությունների մասին։ Հայատարարության մեջ ասված է.

«Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտի 31-ի այսպես կոչված «նախագահական և խորհրդարանական ընտրությունների» վերաբերյալ Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են։ Այս իրադարձությունը չի կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը։

ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝ ուղղված ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի և դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։

ԵՄ-ն պարտաստ է էլ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»։

Աղբյուր` Panorama.am

18:00 31.03.2020

Ամենաշատ ընթերցվածները