ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Չինաստանում COVID-19 հիվանդների գրեթե 92%-ը վերականգնվել է. ria.ru
19:00 31.03.2020

Չինաստանում COVID-19 հիվանդների գրեթե 92%-ը վերականգնվել է. ria.ru

Չինաստանում COVID-19 ունեցող հիվանդների մոտ 92% -ը վերականգնվել է, գրում է «Ռիա Նովոստին»՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչին։

«Չինաստանում գրանցված 81 հազար հիվանդներից ավելի քան 74 հազարը կամ գրեթե 92% -ը վերականգնվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Վերականգնվողների թիվը շարունակում է աճել», - ասել է նա:

Յազարևիչը հիշեցրել է, որ ԱՀԿ-ի առաջարկությունների համաձայն՝ հիվանդը կարող է հիվանդանոցից դուրս գրվել առնվազն 24 ժամ տարբերությամբ թեստավորվելուց և  երկու բացասական արդյունքից հետո։

Աղբյուր` Panorama.am

19:00 31.03.2020

Ամենաշատ ընթերցվածները