ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 41 դեպք
18:00 01.04.2020

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 41 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Բացահայտվել են, մասնավորապես, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, յուրացման կամ վատնման՝ 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության, ծեծի, փաստաթղթի կեղծիքի ու սպանության սպառնալիքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել են 2-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության` 2, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 01.04.2020

Ամենաշատ ընթերցվածները