ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Մարտին փետրվարի համեմատ մրգի և բանջարեղենի ընդհանուր գնաճը կազմել է 5.6%
19:00 04.04.2020

Մարտին փետրվարի համեմատ մրգի և բանջարեղենի ընդհանուր գնաճը կազմել է 5.6%

2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.8% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 1.3% գնաճ:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.4% և 6.4% գնաճերը:

Մասնավորապես, բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 6.4% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ`4.4% գնաճ:

Ըստ վիճակագրության, 2020թ. մարտին փետրվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.6%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 10.32% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.6 տոկոսային կետով:

Աղբյուր` Panorama.am

19:00 04.04.2020

Ամենաշատ ընթերցվածները