ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իրանի հետ չունենք ապրանքատեսակների ներմուծման ու արտահանման սահմանափակում՝ բացառությամբ գործող ռեժիմի. Վարոս Սիմոնյան
17:00 06.04.2020

Իրանի հետ չունենք ապրանքատեսակների ներմուծման ու արտահանման սահմանափակում՝ բացառությամբ գործող ռեժիմի. Վարոս Սիմոնյան

Իրանի Իսլամական Հանրապետության հետ չունենք ապրանքատեսակների ներմուծման ու արտահանման սահմանափակում՝ բացառությամբ գործող ռեժիմի, որ կարգավորվում է, թե ինչ պայամաններում կարելի է իրականացնել, թե՛ ներմուծում, թե՛ արտահանում ոչ բժշկական ապրանքատեսակների մասով: Իսկ բժշկական ապրանքատեսակների և դեղորայքի արտահանումը նոր գործող օրենքով իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի թույլտվությամբ ոչ միայն Իրան, այլև այլ երկրներ: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն՝ անդրադառնալով արտաքին տնտեսական գործունեության սահմանափակումների և բեռնաշրջանառության նոր կարգավորումների վերաբերյալ հարցերին:

Նա նշեց, որ Իրանի հետ բեռնափոխադրումն իրականացվում է ըստ սահմանաված կարգի. «Կարգը հետևյալն է` իրականացվում է ապրանքների փոխաբեռնում Մեղրի անցումային կետում կամ Ագարակ մաքսային տերմինալում, և եթե անհնար է իրականացնել կոնկրետ ապրանքատեսակի փոխաբեռնումն, ուրեմն գործում է երրորդ միջոցը․ դա ապրանքի փոխադրումն է ուղեկցմամբ։ Այդ ուղեկցումն իրականացվում է միմիայն ՊԵԿ-ի թույլտվությամբ: Այս գործընթացը կապված է սահմանային անցակետերի բացթողումային հնարավորույթուններից և տիրող իրավիճակից»,-ասաց նախարարի տեղակալը:

Վարոս Սիմոնյանն ընդգծեց նաև, որ բեռնափոխադրման ամբողջ գործընթացն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, ԱԱԾ-ի, ոստիկանության և ՊԵԿ-ի աշխատակիցների հսկողության ներքո:

Աղբյուր՝ newarmenia.am

17:00 06.04.2020

Ամենաշատ ընթերցվածները