ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՌԴ-ից ժամանած 178 քաղաքացի ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել է մեկուսացման վայրեր
20:00 08.04.2020

ՌԴ-ից ժամանած 178 քաղաքացի ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել է մեկուսացման վայրեր

Ռուսաստանի Դաշնությունից Զվարթնոց օդանավակայան ժամանած Հայաստանի Հանրապետության 178 քաղաքացիներն ապրիլի 7-ի երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ն ԱԻՆ 5 տրանսպորտային միջոցներով (3 ավտոբուս, 1 միկրոավտոբուս և 1 բեռնատար՝ նախատեսված ուղեբեռի համար) իրականացվել է ընդհանուր թվով 5 երթ: Օդանավակայանից մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակության վայրեր են տեղափոխվել 595 ուղևորներ:

Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում:

Աղբյուր՝ armenpress.am

20:00 08.04.2020

Ամենաշատ ընթերցվածները