ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 40 նոր և բուժվելու 24 դեպք, մահվան՝ 1 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 921 է
15:00 09.04.2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 40 նոր և բուժվելու 24 դեպք, մահվան՝ 1 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 921 է

Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 40 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 921 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Գրանցվել է մահվան 1 նոր դեպք: 

Ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 138 է, այսինքն՝ մեկ օրում բուժվել է 24 մարդ (ապրիլի 8-ի դրությամբ բուժվածների թիվը 114 էր), փաստացի բուժվողներինը՝ 758, բացասական թեստերը՝ 4571, մահվան ելքերը՝ 10:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր գրանցված դեպքերը 28-ն են, մյուս 12 դեպքը նախորդ 40 օրերին դուրս է մնացել վիճակագրությունից:

«Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը»,- գրել է Ալինա Նիկողոսյանը:

Աղբյուր՝ tert.am

15:00 09.04.2020

Ամենաշատ ընթերցվածները