ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՌԴ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 հազարից
17:00 09.04.2020

ՌԴ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 հազարից

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 1459-ով՝ հասնելով 10 հազար 131-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակի դեպքեր գրանցվել են երկրի 81 տարածաշրջաններում:

Վերջին տվյալների համաձայն՝ առողջացել է 698 մարդ, մահացել է 76-ը:

Սպառողների իրավունքների նկատմամբ վերահսկողության և մարդկանց բարեկեցության ապահովման ՌԴ դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ երկրում ավելի քանի 1 մլն կորոնավիրուսի թեստավորում է կատարվել: Կառույցը նշել է, որ 171 հազարից ավելի մարդ կորոնավիրուսի կասկածով գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Աղբյուր՝ armenpress.am

17:00 09.04.2020