ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիայի նախագահը Պոլսո հայոց պատրիարքին հղած ուղերձում կրկին խուսափել է պատմությանն առերեսվելուց
15:00 25.04.2020

Թուրքիայի նախագահը Պոլսո հայոց պատրիարքին հղած ուղերձում կրկին խուսափել է պատմությանն առերեսվելուց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի երեկոյան ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ուղերձում Էրդողանը նշում է․ «Հիշում եմ առաջին աշխարհամարտի տարիներին իրենց կյանքը կորցրած օսմանահայերին ու ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»։

Էրդողանի ուղերձում ասվում է, թե Թուրքիան երբեք թույլ չի տվել ու թույլ չի տալու, որ իր որևէ քաղաքացի ենթարկվի «վանողական խտրականության» իր հավատքի ու ինքնության պատճառով։

Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի նախօրեին հայոց պատրիարքին ուղերձով դիմել սկսել է 2014թ․։  Պաշտոնական Անկարան այդ նամակների մեջ խուսափում է Հայոց ցեղասպանությանը համարժեք գնահատական տալուց։ Բազմիցս նշվել է, որ այսօրինակ մոտեցմամբ թուրքական իշխանությունները փորձում են քողարկել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Ավանդաբար, նաև, ուղերձը պատրիարքարան ուղարկվում է նախապես՝ ապրիլի 23-ին, ապրիլի 24-ի  առավոտյան պատարագին հնչեցնելու նպատակով։ 2020թ․, սակայն, Էրդողանի ուղերձը հրապարակվել է ապրիլի 24-ի ուշ երեկոյան՝ այն բանից հետո, երբ աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցած հիշատակի միջոցառումների, իսկ բազմաթիվ երկրների ղեկավարներ իրենց ցավակցական ուղերձներով ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 25.04.2020

Ամենաշատ ընթերցվածները