ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախի պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են 5 %-ով
17:00 05.05.2020

Արցախի պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են 5 %-ով

Նախնական տվյալներով ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 16 միլիարդ 63 միլիոն 300 հազար դրամ` պլանավորված 15 միլիարդ 300 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 5 %-ով կամ 763 միլիոն 300 հազար դրամով:

Արցախպրես-ը, վկայակոչելով ֆինանսների նախարարության մամլո ծառայությանը, գրում է, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 12 միլիարդ 465 միլիոն 100 հազար դրամը կամ 77.6 %-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

Աղբյուր` Panorama.am

17:00 05.05.2020