ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գործարկվել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը
10:30 06.05.2020

Գործարկվել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը, ինչն ավելի կհեշտացնի նրանց աշխատանքը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Շուրջօրյա հասանելի հավելվածի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ անել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին և դրանք անցկացնել մատյան։

Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։

«Նշենք, որ այս պահին հավելվածը հասանելի է միայն Android օգտագործողներին․ շուտով կգործարկվի նաև IOS համակարգի համար նախատեսված համապատասխան հավելվածը։ Հավելենք, որ առաջիկայում պատրաստ կլինի նաև ծնողների համար նախատեսված էլեկտրոնային օրագրի հավելվածը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

10:30 06.05.2020

Ամենաշատ ընթերցվածները