ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մնացականյանն ու Լավրովը հեռախոսազրույցում անդրադարձել են Արցախի հիմնախնդրի խաղաղ գործընթացին
12:30 07.05.2020

Մնացականյանն ու Լավրովը հեռախոսազրույցում անդրադարձել են Արցախի հիմնախնդրի խաղաղ գործընթացին

Մայիսի 6-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել  երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներին հասցեագրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացին:

Աղբյուր` Panorama.am

12:30 07.05.2020

Ամենաշատ ընթերցվածները