ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախի օմբուդսմեն. եվրոպացի պաշտոնյաները քաղաքականացնում են չճանաչված պետությունների խնդիրը
18:00 07.05.2020

Արցախի օմբուդսմեն. եվրոպացի պաշտոնյաները քաղաքականացնում են չճանաչված պետությունների խնդիրը

Եվրոպացի պաշտոնյաները քաղաքականացնում են չճանաչված պետությունների խնդիրը: Այս մասին օնլայն ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ դրա հետեւանքով չճանաչված պետությունների քաղաքացիները զրկված են շատ իրավունքներից:

«Ես այդ մասին ասել եմ եւ՛ միջազգային ամբիոններում, եւ՛ հանդիպումների ժամանակ: Բոլորը խոստովանում են, որ առկա է խնդիր, եւ այն պետք է լուծվի: Սակայն ոչ ոք քայլ չի ձեռնարկում: ԵԽ պաշտոնյաները չեն ցանկանում Արցախ գալ եւ քաղաքականացնում են խնդիրը: Մեր օրինակով կարող եմ հաստատել, որ Ադրբեջանի կողմից ճնշումն արդյունք է տալիս»,-ասել է նա: 

Աղբյուրը՝ NEWS.am

18:00 07.05.2020

Ամենաշատ ընթերցվածները