ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Գորիս քաղաքում. տուժածներ չկան
16:00 08.05.2020

ՃՏՊ Գորիս քաղաքում. տուժածներ չկան

Մայիսի 7-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մաշտոցի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մաշտոցի փողոցի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ավետիք Հ., ծնված 1989 թ.) և «Mitsubishi Io» (վարորդ՝ Գարիկ Հ., ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս շրջվել է, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղղել «Mitsubishi Io» մակնիշի ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ

16:00 08.05.2020

Ամենաշատ ընթերցվածները