ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3718 է, մահվան դեպքերինը՝ 48
15:00 13.05.2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3718 է, մահվան դեպքերինը՝ 48

Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է, մահացածների թիվը՝ 48:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 

Մեկ օրում առողջացածների թիվը 70 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1500, փաստացի բուժվողներինը՝ 2149: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 34766 քաղաքացի:

Մայիսի 13-ի դրությամբ գրանցվել է նաև մահվան 2 դեպք այլ պատճառով, այս դեպքերի ընդհանուր թիվը հասել է 21-ի: Սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով:

Աղբյուր՝ tert.am

15:00 13.05.2020