ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեծ Բրիտանիայում դրսում զբոսնելու հետ կապված բոլոր արգելքները հանվել են
17:00 13.05.2020

Մեծ Բրիտանիայում դրսում զբոսնելու հետ կապված բոլոր արգելքները հանվել են

Մեծ Բրիտանիայում զբոսանքի, բաց տարածքում սպորտով զբաղվելու հետ կապված բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, մայիսի 13-ից  հանվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է BBC-ն: Սա երկրում կարանտինի ռեժիմի թուլացման առաջին փուլն է:

Եթե նախկինում կարելի էր դուրս գալ փողոց օրվա մեջ մեկ անգամ մեկ ժամով, ապա հիմա զբոսանքի համար չկա ոչ ժամային, ոչ տարածության սահմանափակում: Նույնիսկ թույլատրվում է տեղաշարժվել ավտոմեքենայով և գնալ ծով կամ զբոսայգի, սակայն միայն ընտանիքի անդամների հետ: Թույլատրվում է հանդիպել ոչ ընտանիքի անդամների հետ, սակայն օրվա մեջ կարելի է տեսնել մեկ հոգու, այն էլ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Կանոնները չպահպանելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 3 հազար 200 ֆունտ ստերլինգով:

Առայժմ խորհուրդ է տրվում աշխատել տնից, բացառություններ են այն քաղաքացիները, որոնք աշխատում են շինարարության և արտադրության ոլորտներում: Խորհուրդ է տրվում աշխատանքի վայր գնալ կամ ոտքով, կամ հեծանիվով:

Աղբյուր՝ Արմենպրես

17:00 13.05.2020