ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 142, մահվան՝ 1 նոր դեպք
15:00 14.05.2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 142, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1572, փաստացի բուժվողներինը՝ 2218: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 36016 քաղաքացի:

Մայիսի 14-ի դրությամբ այլ պատճառով մահվան դեպք չի գրանցվել (մահվան այս դեպքերի թիվը 21 է): Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով:

Աղբյուր՝ tert.am

15:00 14.05.2020

Ամենաշատ ընթերցվածները